Պենտագոնում հայտարարել են Ուկրաինայի հակամարտության վճռական փուլի մասին
Ուկրաինայում մարտերը մտել են վճռական փուլ, և Արևմուտքը կշարունակի ռազմական օգնություն ցուցաբերել Կիևին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։
«Սա հակամարտության վճռական փուլն է, և մեր հավաքական աջակցությունն Ուկրաինային կենսական և անհրաժեշտ է: Մենք Ուկրաինային կապահովենք տեխնոլոգիաներով, զինամթերքով և կրակային ուժով», – նշել է Օսթինը:
Նրա ելույթի ձայնագրությունը հրապարակվել է Defense Flash News-ի YouTube-ի ալիքում: