Ճշտվում են հարցեր, որոնք կքննարկվեն «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպմանը Թեհրանում. Իրանի ԱԳՆ

Իրանն աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասիր Քենանին:

Նա կարևորել է «3+3» համագործակցության ձևաչափը և հավելելч պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ Թեհրանում ձևաչափի երկրորդ նիստն անցկացնելու վերաբերյալ:

«Հարցերը, որոնք այդ ձևաչափի շրջանակներում քննարկվելու են նիստում, ճշտվում են, և դրա համար ժամանակ է պահանջվում»,- ընդգծել է նա:

Տեսանյութեր

Լրահոս