Բաժիններ՝

Այսօր տեխզննման կտրոններ ստանալու վերջին օրն է

Ճանապարհային ոստիկանությունը վաղվանից կսկսի տուգանել կտրոններ չունեցող վարորդներին։

Հիշեցնենք, որ տեխնզզնման կտրոնների դեֆիցիտի հետ կապված պատմությունից հետո ՀՀ ֆինանսների նախարարությունը, ընդառաջ գնալով այն քաղաքացիներին, ովքեր 2012թ վերջին չեն կարողացել ձեռք բերել 2013թ տեխնիկական զննման կտրոններ, որոշեց  տրամադրել անհրաժեշտ քանակությամբ տեխզննման կտրոններ:
Տեխզննման կտրոնները քաղաքացիները կարող էին ձեռք բերել ս.թ. հունվարի 21-ից 31-ը ընկած ժամանակահատվածում` ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում
Մինչ այդ ժամանակահատվածը` հունվարի 31-ը, համաձայն Ճանապարհային ոստիկանության հետ ձեռք բերված համաձայնության, 2013թ տեխզննման կտրոններ չունեցող քաղաքացիների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չեն կազմվել։

Իհարկե, ՀՀ վարորդները կարող են տեխզննման կտրոններ ստանալ նաև վաղվանից, սակայն դրա համար հարկ կլինի վճարել նաև 2013 թվականի գույքահարկը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս