Օրվա բաղադրատոմսը. մարինացված սեխ, որը պետք է փորձեք առնվազն մեկ անգամ
Բաղադրատոմսը՝ շեֆ-խոհարար Իրակլի Դունդուայի կողմից, Saperavi Café:
Բաղադրիչներ
1. Սեխ – 1 կգ
2. Սոխ ղալոտ – 100 գ
3. Կոճապղպեղի արմատ – 30 գ
4. Ձիթապտղի յուղ – 1 ճ/գ
5. Սպիտակ գինու քացախ – 40 մլ
6. Մեղր – 70 գ
7. Զաֆրան – մի պտղունց
8. Օսլա – 1 ճ/գ
9. Ջուր – 100 մլ
Պատրաստման եղանակը
1. Սեխը, սոխը և կոճապղպեղը մաքրել: Սեխը կտրատել հավասար խորանարդիկների (մոտավորապես 2,5 x 2,5 սմ):
2. Մանր կտրատել սոխը և կոճապղպեղը, այնուհետև տապակել ձիթապտղի յուղի մեջ: Ոսկեգունելուց հետո լցնել գինու քացախը:
3. Կաթսայի մեջ ավելացնել մեղրն ու զաֆրանը, երբ զանգվածը սկսի եռալ, լցնել ջրի մեջ նախապես լուծված օսլան, հասցնել եռման։ Վերցնել կրակից և մի փոքր սառեցնել:
4. Կտրատած սեխի վրա տաք մարինադ լցնել և դնել սառնարանը։
Պատրաստեց Անի Գաբուզյանը