«Արցախի կարգավիճակի թաղում՝ ադրբեջանական նավթի բարելների տակ»․ Նաիրա Զոհրաբյան
«Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ-ի նախագահ, Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր Եվորպական Միության և Ադրբեջանի միջև ստորագրվել է էներգետիկ ոլորտին առնչվող հուշագիր։
«Էներգիան ամենակարևոր հարցերից մեկն է: Եվրոպական միությունը պետք է ազատվի ռուսական գազից, նավթից և ածխից կախվածությունից:
ԵՄ-ն մտադիր է առաջիկա մի քանի տարիներին կրկնապատկել Ադրբեջանից ստացվող գազի ծավալները», քիչ առաջ, Բաքու ժամանելուն պես, իր Twitter-ում գրել է ԵՄ ղեկավար մարմնի՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Իսկ դուք ասում եք մարդու իրավունք, սպիտակ ֆոսֆորով այրված զինվորներ, Բաքվի բանտերում պահվող և խոշտանգվող հայ ռազմագերիներ։
Արցախի կարգավիճակի թաղում՝ ադրբեջանական նավթի բարելների տակ»։