«Արմենի մահով բան չի փոխվելու, ինչպես չփոխվեց հազարավոր լույս տղերքի մահվանից հետո»․ Արա Ղազարյան
ԱՄՆ-ում բնակվող պրոդյուսեր, հաղորդավար Արա Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Արմենի մահով բան չի փոխվելու: Ինչպես չփոխվեց հազարավոր լույս տղերքի մահվանից հետո: Ուղղակի տղերքն էին ափսոս ու նրանց հետ այսօրվանից նաև՝ Արմենը:
Ավելի վատ ա լինելու, քանզի մեզ հասնում ա:
Ցավ կա մեջս, ցասում, անսահման զայրույթ …
Բայց ավելի շատ ամոթ կա: Ինչքան ուժ ունեմ ամաչում եմ, որ սենց դեգրադացված ազգի մի մասնիկն եմ»,- գրել է նա։