Մրգային շատ համեղ աղցան «Ամռան բույրը»
Բաղադրիչներ
1. Սալոր – 3 հատ
2. Ծիրան – 3 հատ
3. Նեկտարին – 2 հատ
4. Ելակ – 150 գ
5. Կեռաս – 150 գ
6. Կարմիր և սև հաղարջ – 1 բուռ
7. Թթվասեր – 300 գ
8. Շաքարավազ – 150 գ
9. Մի կտոր շոկոլադ՝ զարդարելու համար
Պատրաստման եղանակը
1. Բոլոր մրգերն ու հատապտուղները լվանալ և չորացնել:
2. Մրգերը շերտատել: Ելակը բաժանել 4 մասի: Ցանկության դեպքում մրգերի վրա մի փոքր կոնյակ ցողել:
3. Թթվասերը և շաքարավազը հարել:
4. Թթվասերի 2/3-ը զգուշությամբ խառնել մրգերի և հատապտուղների հետ:
5. Աղցանը պատել մնացած թթվասերով: Զարդարել քերած շոկոլադով և ելակով: Մատուցելուց առաջ սառեցնել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը