Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
54-ամյա մասնագետը մարզչական գործունեությունը սկսել 1995 թվականից: 2005 թվականից նա գլխավորել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական ընտրանին: Այդ տարիների ընթացքում երիտասարդ մարզիկները Աշխարհի և Եվրոպայի առաջնություններից Հայաստան են վերադարձել մի քանի տասնյակ ոսկե և այլ հարգի մեդալներով:
Արմեն Բաբալարյանը նորանշանակ պաշտոնում փոխարինել է ՀՀ վաստակավոր մարզիչ Էդուարդ Սահակյանին, ով գլխավորում էր Հայաստանի հավաքականը 2019 թվականից:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնել նախկին մարզիչ Էդուարդ Սահակյանին՝ տարիների նվիրման, քրտնաջան աշխատանքի և արդյունքների համար: