Կասկածելի արագությամբ հանձնվում է Բերձորը՝ անլուծելի թողնելով խնդիրները, որոնցից մեկը Բերձորի միջանցքով դեպի Արցախ մատակարարվող գազն է. Շուշան Զաքարյան

«44-օրյա պատերազմից հետո Արցախի և Հայաստանի սահմանները չունեն անվտանգություն, կանգնած են մեծագույն վտանգի առջև, քանի որ չեն պահպանվել նոյեմբերի 9-ի համաձայնագրի կետերը»,- այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Շուշան Զաքարյանը՝ հիշեցնելով, որ չունեցանք բոլոր գերիների վերադարձ, զոհվածների և անհետ կորածների հստակ թիվ:

«Բացի այդ, սահմանները վտանգված են այնքանով, որ խաղաղ պայմաններում 2 զինծառայող է զոհվում՝ ընդամենը մեկ ամսվա կտրվածքով: Սա՝ այն դեպքում, երբ ունենք ոչ պատերազմական իրավիճակ: Բացի այդ, այնքանով է վտանգված սահմանային վիճակը, որ ներկայիս վարչապետի աթոռը զբաղեցնող անձն ուղիղ հեռախոսակապի մեջ է Ադրբեջանի և Թուրքիայի հանրապետությունների նախագահների հետ: Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցից պարզ դարձավ, որ ըստ հուլիսմեկյան պայմանավորվածության՝ կբացվի միջանցք՝ ՀՀ տարածքով 3-րդ երկրների մուտքը դեպի Թուրքիա: Բացի այդ՝ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրում հստակ նշված էր, որ Բերձորը պետք է հանձնվեր 3 տարվա ընթացքում՝ կարգավորելով մի շարք խնդիրներ: Սակայն կասկածելի արագությամբ հանձնվում է Բերձորը՝ անլուծելի թողնելով այդ խնդիրները, որոնցից մեկը Բերձորի միջանցքով դեպի Արցախ մատակարարվող գազն է, որն անցնելով Ադրբեջանի տիրապետության տակ՝ ուղղակի կարող է աղետի հասցնել Արցախի Հանրապետությունը: Այսինքն, Ադրբեջանը կունենա ևս մեկ ճնշող գործիք՝ Արցախի հանդեպ»,- մանրամասնեց ՀՀԿ խորհրդի անդամը:

ՀՀԿ խորհրդի մեկ այլ անդամ՝ Հայկ Սևոյանը, չարիք համարեց Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը:

Նրա խոսքով՝ պատերազմից հետո ՀՀ-ն չգիտի իր զոհերի, անհետ կորածների և գերիների թիվը: Ընդգծեց, որ ընդդիմությունն ունի մեկ գաղափար՝ ամեն գնով հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին: Շեշտեց՝ «Դիմադրություն» շարժումը չի մարելու, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Կարդացեք նաև

«Երիտասարդությանը կոչ կանեմ մի բան. նրանք պետք է ապրեն խաղաղ Հայաստանում, խաղաղ Արցախում: 30 տարի մենք ապրել ենք այդպես: Բայց եղավ 2-3 տարի, որ ոչ պրոֆեսիոնալ ղեկավարների թեթև ձեռքով կորցրեցին 5000 հայորդու»,- ասաց Հայկ Սևոյանը

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս