Օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի
Ուշադրություն
Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 12-17-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի։
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 12-ի ցերեկը, 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավարևելյան` 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանն հոիլիսի 14-16-ը կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հուլիսի 12-ի ցերեկը, 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքի հուլիսի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 37.90C (1980 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 13.00C (1992 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 24.70C