Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է սահմանային անցակետում
                                    Հուլիսի 11-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 34-ամյա Դավիթ Բ.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 9-ից Ուկրաինայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության, խարդախության և հրազենի ապօրինի շրջանառության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    