Քաղցր ձվածեղ՝ ազնվամորիով և կաթնաշոռով
Բաղադրիչներ
1. Ազնվամորի – 120 գ
2. Կաթնաշոռ – 100 գ
3. Ձու – 3 հատ
4. Կաթ – 2 ճ/գ
5. Շաքարավազ – 1 ճ/գ
6. Քրքում – 1/2 թ/գ
7. Աղ – 1 պտղունց
8. Բուսայուղ (տապակելու համար) – 1 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Խորը թասի մեջ խառնել ձուն, կաթը, քրքումը և աղը: Ավելացնել 1 թ/գ շաքարավազ: Լավ հարել, մինչև ստացվի միասեռ զանգված:
2. Մեկ այլ թասի մեջ լցնել կաթնաշոռը և 1 թ/գ շաքարավազ, լավ խառնել:
3. Թավայի մեջ տաքացնել բուսայուղը: Ձվային զանգվածը լցնել թավայի մեջ և ցածր կրակի վրա պատրաստել մոտ 1 րոպե:
4. Դեռ ջրալի ձվածեղի վրա կղզյակներով տեղաբաշխել քաղցր կաթնաշոռն այնպես, որ եզրերն ազատ մնան:
5. Կաթնաշոռների արանքում շարել ազնվամորին:
6. Կրակը հասցնել նվազագույնի, ծածկել կափարիչով:
7. Պատրաստել ձվածեղը մոտ 6-7 րոպե: Ազնվամորին մի փոքր պետք է հյութ արտազատի, իսկ կաթնաշոռը պետք է հալվի:
8. Պատրաստի քաղցր ձվածեղը մատուցել տաք վիճակում թթվասերի, մեղրի կամ ջեմի հետ միասին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը