Կաթնաշոռով և ձվով շատ համեղ նախաճաշ՝ պատրաստված ուղիղ 5 րոպեում
Բաղադրիչներ
1. Կաթնաշոռ – 100 գ
2. Ձու – 1 հատ
3. Շաքարավազ – 1 ճ/գ
4. Ալյուր – 1 թ/գ
5. Չամիչ կամ այլ տեսակի չիր – 1 ճ/գ
6. Ջուր – 1 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Կաթնաշոռը լցնել թասի մեջ, ավելացնել ձուն:
2. Ավելացնել նաև շաքարավազը և ալյուրը: Կարելի է ավելացնել նաև վանիլին:
3. Լցնել լվացած և չորացրած չամիչը:
4. Կաթնաշոռային զանգվածը լավ խառնել գդալով:
5. Մեկ այլ թասի մեջ լցնել 1 ճ/գ ջուր և կաթնաշոռային զանգվածը տեղափոխել ջրի մեջ:
6. Զանգվածով թասը դնել միկրոալիքային վառարանի մեջ:
7. Պատրաստել 3 րոպե:
8. Դրանից հետո թասը ծածկել ափսեով և շրջել: Զարդարել զանգվածը չրերով կամ շոկոլադով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը