ՆԱՏՕ-ի ռազմական հզորության մեծացումը կարող է Եվրոպայում խախտել անվտանգության կառուցվածքը. փորձագետ
ՆԱՏՕ-ի ռազմական ներուժի մեծացումը կարող է սաստակցնել ներքին լարվածությունը դաշինքում եւ խախտել եվրոպական անվտանգության կառուցվածքը: Հուլիսի 4-ին ՏԱՍՍ-ին այս կարծիքն է հայտնել Շանհայի Հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի եւ կենտրոնասիական հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն Լի Լիֆանը։
«Ռազմական ներուժի մեծացումը դեպի արեւելք ՆԱՏՕ-ի ընդլայնման ջանքերի մի մասն է, եւ դա ավելի մեծ չափով արվում է, որպեսզի ոգեշնչի եւ մոլորության մեջ գցի արեւելաեվրոպական որոշ երկրների: Դրա համար կպահանջվեն ֆինանսներ եւ քայլեր կազմակերպական կառույցի հաստատման համար, ինչն անհնար է անել անմիջապես: Ընդհակառակը, դա կարող է սաստկացնել ներքին լարվածությունը եւ խախտել եվրոպական անվտանգության կառուցվածքը, ինչը չի համապատասխանում խաղաղության շահերին ամբողջ աշխարհում»,- ասել է փորձագետը՝ մեկնաբանելով Մադրիդում դաշնքի գագաթնաժողվի ընդունած որոշումը մեծացնելու ռազմական ներկայությունն արեւելյան թեւում, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի Արագ հակազդման ուժերը 40 հազարից ավելացնելու մինչեւ ավելի քան 300.000 հոգի:
Մադրիդում հունիսի 28–30-ը կայացած գագաթնաժողովի արդյունքներով՝ ընդունվել է ՆԱՏՕ-ի նոր Ռազմավարական հայեցակարգը, որը համարվում է դաշինքի ճանապարհային քարտեզը հետագա 10 տարվա համար: Ռուսաստանն այնտեղ համարվել է «ամենամեծ սպառնալիքը»:
Փաստաթղթում ՆԱՏՕ-ի պատմության մեջ առաջին անգամ հիշատակվում է Չինաստանը, որը, թեեւ չի դիտվում որպես ուղղակի ռազմական հակառակորդ, համավել է համակարգային մարտահրավեր եւ մրցակից: