Ի՞նչ է ուզում կինը. ինչ պետք է իմանա յուրաքանչյուր տղամարդ

Փոխադարձ հակակրանք, ամուսնալուծություն, անհարմար հանդիպումներ և թաքուն հայացքներ. ահա թե ինչ է հետապնդում զույգին բաժանվելուց հետո: Հաճելի պատկեր չէ:

Հոգեբան Ջասթին Շանֆարբերն իր հոդվածում փորձել է պատասխանել այն հարցին, թե ինչ է ուզում կինը։ Հոգեբանը կարևոր եզրակացություններ է արել, որոնք կօգնեն պահպանել ընտանիքը:

Հարաբերությունների ճգնաժամի, փոխըմբռնման բացակայության և անհամատեղելիության հետ կապված բազմաթիվ խնդիրների ֆոնին տղամարդիկ պետք է իմանան միայն մեկ բան. կանայք թողնում են նույնիսկ նրանց, ում սիրում են։ Եվ սա փաստ է։

Սա ստիպում է կնոջը տառապել և հաղթահարել հոգեբանական ծանր ճգնաժամը: Բայց դա, այուամենայնիվ, տեղի է ունենում: Վաղ թե ուշ կինը կարող է լքել այն տղամարդուն, ում սիրում է։

Կարդացեք նաև

Կանայք տարբեր պատճառներով քանդում են իրենց ընտանիքը, բայց գլխավոր պատճառը մեկն է. սիրելի տղամարդն իր կողքին չէ:

Նա աշխատանքի է, արշավի է մասնակցում, ընկերների հետ գարեջուր է խմում, նշանակություն չունի։ Նույնիսկ հրատապ գործուղումը հարված է հարաբերությունների ամրությանը։

Այս հարցում կինը եսասեր է։ Չկա այնպիսի դեպք, որ հարյուր տոկոսով արդարացնի տղամարդու՝ իր կողքին չլինելու փաստը։

«Երբեմն ինձ մոտ զույգեր են գալիս։ Տղամարդը գրեթե միշտ լռում է։ Նա գոհ է, քանի որ ռացիոնալ է մտածում։ Նրա առօրյան, ընտանիքը, կարիերան, երեխաները, սիրելին ու մեքենան վերահսկվում են և «աշխատում» են այնպես, ինչպես պետք է։ Բայց կինը բարոյապես հյուծված է ու կորած։ Նման միությունում փրկելու բան չկա»,- նշում է հոգեբանը։

«Եթե կարծում եք, որ ներկա եք Ձեր կնոջ կյանքում, փորձեք լսել նրան: Ձեր միտքը թափառու՞մ է: Երբ նայում եք նրան, որքան խորն եք տեսնում նրան: Նորից նայեք, ավելի խորը: Հանդիպեք նրա հայացքին և պահեք այն սովորականից ավելի երկար: Եթե նա հարցնի, թե ինչ եք անում, պատասխանեք «Ես նայում եմ քեզ: Ես ուզում եմ քեզ խորապես տեսնել: Ինձ հետաքրքիր է, թե ով ես դու: Այսքան տարի անց ես դեռ ուզում եմ իմանալ, թե ով ես դու, ամեն օր»: Բայց ասեք, եթե իսկապես նկատի ունեք:

Հպվեք նրան Ձեր ամբողջ ուշադրությամբ: Նախքան ձեռքով նրան դպչելը, նկատեք Ձեր ձեռքի սենսացիան: Ուշադրություն դարձրեք, թե ինչ է տեղի ունենում շփման պահին: Ի՞նչ է տեղի ունենում Ձեր մարմնում: Ի՞նչ եք զգում: Նկատի ունեցեք ամենանուրբ սենսացիաներն ու զգացմունքները: Ասեք նրան այն ամենը, ինչ նկատում եք, պահ առ վայրկյան:

Բայց Դուք զբաղված եք: Դուք ժամանակ չունեք այս ամենի համար։ Ի՞նչ կասեք հինգ րոպեի մասին: Օրական հինգ րոպե: Ես չեմ խոսում շռայլ ընթրիքների կամ ժամադրության գիշերների մասին (չնայած դրանք նույնպես լավ են): Ես խոսում եմ օրական հինգ րոպեի մասին, որպեսզի լիովին ներկա լինեք այն կնոջ կյանքում, ում հետ կիսում եք Ձեր կյանքը: Լիովին բաց լինել՝ առանց դատելու լսել և տեսնել: Կանե՞ք դա։ Գրազ եմ գալիս, որ երբ սկսեք, երբ ճաշակեք, չեք ցանկանա կանգ առնել»,- իր հոդվածում գրում է Ջասթին Շանֆարբերը, ով որպես ամուսնության խորհրդատու աշխատում է հարաբերությունների ճգնաժամի մեջ գտնվող տղամարդկանց և կանանց հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս