Գերմանիայում կորոնավիրուսային համաճարակի ծանր ալիք է սպասվում. նախարար
Գերմանիայում աշնանը և ձմռանը սպասվում են կորոնավիրուսային համաճարակի «ծանր ալիքներ»: «Deutsche welle»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Գերմանիայի առողջապահության նախարար Կարլ Լաութերբախը (Karl Lauterbach):
Նախարարը միաժամանակ խոստացել է արագացնել «Համաճարակային պաշտպանության մասին» օրենքի նոր տարբերակի մշակման աշխատանքները։
Գարնանը Գերմանիայում հանվել են մի շարք կարանտինային սահմանափակումներ, որոնք մինչ այդ գործում էին։ Աշնանը համաճարակային իրավիճակի վատթարացման մտավախությունների ֆոնին Գերմանիայի քաղաքային խորհուրդները կոչ են անում վերականգնել կորոնավիրուսի անվճար թեստավորումն ամբողջ երկրում։ Նշվում է, որ կորոնավիրուսային արագ անվճար թեստերը կարևոր գործիք են COVID-19 համաճարակի դեմ պայքարում։