Բաժիններ՝

Իլոն Մասկը և Հռոմի պապը հանդիպման ընթացքում քննարկել են մարդկության ապագան

Ամերիկացի գործարար, Tesla էլեկտրական մեքենաներ արտադրող ընկերության ղեկավար Իլոն Մասկը հայտնել է, որ հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ նովոստիին:

«Ինձ համար մեծ պատիվ էր երեկ հանդիպել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ», – գրել է Մասկը Twitter-ում՝ հրապարակելով լուսանկարը:

Իտալական Repubblica թերթը հայտնում է, որ դա մասնավոր այց է եղել: Զրույցը տեւել է 40 րոպե, որի ընթացքում Մասկն ու Հռոմի պապը քննարկել են բնապահպանական խնդիրներն ու մարդկության ապագան։ Հռոմի պապի հետ հանդիպման էին եկել նաև մասկի չորս երեխաները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031