Ստյոպա Մկրտչյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա»
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը այլ ակումբում կշարունակի ելույթները: 1 տարվա վարձակալությունից հետո «Արարատ-Արմենիա»-ի կազմ է վերադարձել Հայաստանի երիտասարդական ու ազգային հավաքականների պաշտպան Ստյոպա Մկրտչյանը:
Մկրտչյանը «Արարատ-Արմենիայի» սան է: 2021թ-ի ամռանը վարձակալության հիմունքներով նա տեղափոխվեց ԲԿՄԱ՝ թիմի կազմում հանդես գալով երիտասարդական հավաքականի իր խաղընկերների հետ, ու արագ դարձավ թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը:
2022թ-ի մարտ 24-ին նա իր նորամուտը նշեց Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Այս ընթացքում նա մասնակցել է ազգային թիմի կազմում 5 խաղի, որոնցից 2-ը՝ ընկերական, իսկ 3-ը՝ ՈՒԵՖԱ-ի ազգերի լիգայի շրջանակում: