«ՌԴ-ԵՄ/ ԱՊՀ առաջատար հետազոտությունների և համեմատական անալիզի միջազգային կենտրոնի հրավերով Վիեննայում մասնակցեցի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հանդիպմանը». Հայկ Մամիջանյան

ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՌԴ-ԵՄ/ ԱՊՀ առաջատար հետազոտությունների և համեմատական անալիզի միջազգային կենտրոնի հրավերով Վիեննայում մասնակցեցի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ թվով երրորդ հանդիպմանը:

Ավստրիական կողմից հանդիպմանը մասնակցում էին Ավստրիայի պաշտպանության, արտաքին գործերի նախարարությունների, մի շարք այլ պետական կառույցների ներկայացուցիչներ և փորձագետներ: Քննարկումը տեղի էր ունենում Ավստրիայի Ազգային Պաշտպանական Ակադեմիայում:

Ներկա էին նաև մեր երկրի իշխանություն կոչվածի ներկայացուցիչներ:

Chatham House ֆորմատից ելնելով՝ չեմ կարող մանրամասնել քննարկմանը հնչեցրածս մտքերը, սակայն խոսել եմ, թե’ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից, թե՛ դրա լուծման մեր տեսլականից, թե՛ դրա պատճառ հանդիսացող ներքաղաքական խնդիրներից՝ քաղաքական բանտարկյալներից մինչև վարչապետի պաշտոնը զբաղեցնողի բանակցային մանդատի բացակայություն»:

Տեսանյութեր

Լրահոս