Բաժիններ՝

Հարևանին դանակահարած տղամարդը ձերբակալվել է

Հունիսի 29-ի երեկոյան բուժհաստատությունից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ ստացվեց. Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցից կրծքավանդակի ծակած-կտրած վերքով 67-ամյա մի տղամարդու էին տեղափոխել հիվանդանոց:

Հաղորդումը ստանալուն պես օպերատիվ խմբեր մեկնեցին և՛ հիվանդանոց, և՛ Բաղրամյան փողոց: Բացահայտման ուղղությամբ քրեական հետախույզները բազմաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին: Արագ և պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում շուտով տեղեկություններ ստացվեցին, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տղամարդուն դանակահարել էր 28-ամյա հարևանը:

Ժամը 19.30-ի սահմաններում կասկածվողը հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Բերման ենթարկվածը ոստիկանությունից ներկայացվել է նախաքննական մարմնին, տվել խոստովանական ցուցմունք ու ձերբակալվել։

Դանակը հայտնաբերվել է:

Նշանակվել են փորձաքննություններ։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս