Բաժիններ՝

Սերգեյ Փարաջանովի անվան փողոց է բացվել Թբիլիսիում

Կուլտային ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անվան փողոց է բացվել Վրաստանի մայրաքաղաքի Մտածմինդայի շրջանում՝ Թբիլիսիի Սակրեբուլոյի աննունների եւ խորհրդանշանների հանձնաժողովի նախաձեռնությամբ: Այդ մասին հաղորդել է Առաջին ալիքը:

Սերգեյ Փարաջանովի անունով է կոչվել Կոտե Մեսխիի ոլորանը: Փողոցի բացմանը ներկա են գտնվել Քաղխորհրդի անդամներ, մշակույթի, արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Սերգեյ Փարաջանովի գործընկերներն ու բարեկամները:

Ես ուրախ եմ, որ Մտածմինդայի շրջանի փողոցներից մեկը, որտեղ ապրել է ականավոր ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը, կոչվել է նրա անունով:

Կարեւոր է, որպեսզի յուրաքանչյուր թբիլիսցի, մեր երիտասարդությունը, ապագա սերունդը հիշի հանճարեղ նկարչին, որը մեծացել Էէ մեր մայրաքաղաքում»,- ասել է Թբիլիսիի Սակրեբուլոյի ներկայացուցիչը՝ Մտածմինդայի շրջանից պատգամավոր Զուրաբ Աբաշիձեն:

Նա ընդգծել է, որ Թբիլիսիի քաղաքային խորհուրդը եւ քաղաքապետարանը ամեն բան կանեն, որպեսզի հավերժացվի Փարաջանովի անունը, եւ ռեժիսորի անունով փողոց բացելու փաստը դրա ակնառու օրինակն է: Սերգեյ Փարաջանովը 20-րդ դարի նշանավոր կինոռեժիսորներից մեկն է:

Նրա «Աշուղ Ղարիբ», «Նռան գույնը» եւ «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմերը դարձել են կուլտային: Փարաջանովը հսկայական ազդեցություն է թողել ժամանակակից բազմաթիվ նկարիչների, կինոռեժիսորների եւ լուսանկարիչների վրա, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս