Կարեն Գիլոյանը Լոզանում մասնակցել է WADA-ի ամենամյա սիմպոզիումին
Աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Լոզանում մասնակցել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ամենամյա սիմպոզիումին:
Այցի շրջանակում Կարեն Գիլոյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել նաև WADA-ի նախագահ Վիթոլդ Բանկայի, տնօրեն Թոմ Մեյի, աշխատակազմի ղեկավար Ֆրեդերիկ Դոնզեի և պաշտոնատար այլ անձանց հետ:
Նախարարի տեղակալի խոսքով՝ քննարկվել են մի շարք կարևոր հարցեր, մասնավորապես WADA-ն բարձր է գնահատել Հայաստանի կառավարության վերաբերմունքը դոպինգի դեմ պայքարում։
Կարեն Գիլոյանի հրավերով աշնանը նախատեսվում է WADA-ի նախագահ Վիթոլդ Բանկանի այցը Հայաստան։