Բաժիններ՝

Երկրորդ բարդ հանդիպումը հավաքականի համար․Շոտլանդիա-Հայաստան

Շոտլանդիայի հավաքականը անհաջող հանդես եկավ վերջին Եվրո-2020-ում, որտեղ թիմին հաջողվեց ընդամենը մեկ միավոր վաստակել Անգլիայի հետ խաղում։ Կատարում ընթանալիք աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Սթիվ Քլարկի սաները տասը տուրերի ընթացքում գրանցեցին յոթ հաղթանակ և երկու ոչ-ոքի, ինչը բերեց 23 միավոր և խմբում երկրորդ տեղը։

Հինգ անընդմեջ հաղթանակների շարքից հետո, որոնցից երկուսում թիմը հաղթեց Դանիային (2:0) և Մոլդովային (2:0), այսօրվա տանտերերը եզրափակիչ փուլ դուրս գալու համար վճռորոշ խաղում պարտվեցին Ուկրաինայի հավաքականին (1:3):

Ազգերի լիգայի վերջին խաղարկությունում Հայաստանի հավաքականը գոհ էր խաղի բովանդակությունից և արդյունքներից, որն ի վերջո բերեց մրցաշարի երկրորդ կարևորագույն դիվիզիոնի B խմբի ուղեգիր: Կատարում ընթանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլում Խոակին Կապարոսի սաները տասը տուրերում գրանցեցին երեք հաղթանակ և երեք ոչ-ոքի, ինչը համապատասխանում է 12 միավորին և աղյուսակի չորրորդ հորիզոնականին։

Ստուգողական խաղում Նորվեգիային (0:9) պարտվելուց հետո Հայաստանի հավաքականը հաղթանակ տոնեց Իռլանդիայի նկատմամբ (1:0):

Հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսը նշում է, որ մրցաշարային աղյուսակին այս պահին պետք չէ ուշադրություն դարձնել:

«Իռլանդիայի հետ հանդիպումն արդեն անցյալում է: Մենք գիտակցում ենք, որ հանդիպելու ենք շատ ուժեղ հավաքականի հետ, որի ֆուտբոլիստները շատ մրցունակ են և հանդես են գալիս բարձրակարգ առաջնություններում: Այդ իսկ պատճառով էլ մենք պետք է բավականաչափ լավ հանդես գանք: Ամեն դեպքում մենք վստահում ենք մեր տղաներին և, բնականաբար, հուսով ենք, որ ամեն ինչ բավականին լավ կստացվի մեզ համար:

Բոլորս էլ գիտակցում ենք այդ թիմի մակարդակը և բնականաբար գիտենք բոլոր ֆուտբոլիստներին: Ես կնշեի այս դեպքում ընդհանուր թիմի մրցունակությունը և թիմային խաղը»:

Հավաքականի ֆուտբոլիստ Արտակ Գրիգորյանը նշում է, որ թիմին շատ բարդ հանդիպում է սպասվում։

«Իհարկե մեզ դժվար հանդիպում է սպասվում, որովհետև ծանոթ ենք Շոտլանդիայի խաղին, դիտել ենք վերջին հանդիպումը Ուկրաինայի հետ: Մենք էլ լավ տրամադրությամբ ենք եկել, որովհետև հաղթել ենք Իռլանդիային: Հուսով եմ, որ շատ լավ հանդիպում կստացվի:

Մեր թիմը գնալով ավելի է կայունանում, այն ավելի է երիտասարդանում: Հուսով եմ, որ մեր նպատակները, առաջխաղացումը լավը կլինի և կսկսենք ավելի լավ ֆուտբոլ խաղալ ևուրախացնել մեր ազգին»։

Հանդիպման գլխավոր մրցավարն է Սեբաստիան Գիշամերը (Ավստրիա)։ Մրցավարի օգնականներն են Մաքսիմիլիան Վեյսը (Ավստրիա) և Յասմին Սաբանովիչը (Ավստրիա), 4-րդ պաշտոնյան է Քրիստոֆեր Յագերը (Ավստրիա)։ VAR-ի մրցավարն է Ֆելիքս Ցվայերը (Գերմանիա), VAR-ի մրցավարի օգնականը՝ Շտեֆան Լուպը (Գերմանիա)։

Հիշեցնենք, որ Շոտլանդիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 22։45-ին։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս