Պեսկովը հայտարարել է, որ Պուտինի հետ ուղիղ կապը տեղի կունենա հուլիսից ոչ շուտ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա ուղիղ կապը ռուսների հետ տեղի կունենա հուլիսից ոչ շուտ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ միջոցառումը չի նախատեսվում անցկացնել հաջորդ ամսվա ընթացքում։
«Ուղիղ կապ այս ամիս չի կարող տեղի ունենալ: Միջոցառման ժամկետը դեռ որոշված չէ, սակայն նախապատրաստական աշխատանքներ են տարվում»,-ասել է նա, հավելելով, որ թե՛ տեխնիկական, և թե՛բովանդակային տեսակետից, այն շատ բարդ, ծավալուն իրադարձություն է: Հետևաբար, ընթացիկ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, բայց այն վերջնական փուլ կմտնի վերջնաժամկետներից հետո: