![](/banners/BeFunky-design.jpg)
Լավրովը պաշտոնական այցով ժամանել է Երևան
![](https://168.am/wp-content/uploads/2022/06/1085476.jpg)
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով ժամանել է Երևան: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
Լավրովը Հայաստան է եկել Անկարայից, որտեղ բանակցություններ էր իրականացրել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:
Հունիսի 9-ին ակնկալվում են Լավրովի բանակցությունները ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, ինչպես նաև հանդիպումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Երևանում Լավրովը մասնակցելու է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին: