Ոստիկանությունը՝ Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում հայտնաբերված մարդու գանգի մասին
Երևանում հունիսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել: Shamshyan.com-ի հաղորդմամբ, այդ օրը Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում ծառատունկ իրականացնելու ժամանակ հայտնաբերել են մարդու գանգ։
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը 168.am-ին հայտնեց, որ հունիսի 6-ին ժամը 13:25-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները «Մարզահամերգային համալիրի» հարակից տարածքում ծառատունկ իրականացնելու ժամանակ հայտնաբերել են մարդու գանգ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: