Բաժիններ՝

ՌԴ-ից հացահատիկի միջազգային մատակարարումների համար անհրաժեշտ է չեղարկել պատժամիջոցները. Պեսկով

Անհրաժեշտ է չեղակել ՌԴ-ի հասցեին ուղղակի եւ անուղղակի պատժամիջոցները, որպեսզի ռուսաստանյան հացահատիկը մատակարարվի միջազգային շուկաներին, հունիսի 8-ին լրագրողների հետ կայացած զրույցում հայտարարել է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դուք գիտեք (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինի հայտարարությունը, որն ասել է, թե, որպեսզի ռուսաստանյան հացահատիկի ծավալները մատակարարվեն միջազգային շուկաներին, անհրաժեշտ է չեղարկել համապատասխան պատժամիջոցները, որոնք սահմանվել են՝ ուղղակի եւ անուղղակի: Պատժամիջոցները՝ կապված նավերի ապահովագրման, նավերը Եվրոպայի նավահանգիստներ մտնելու անհնարինության հետ, որոնք հացահատիկ են տանում, այդ ամենն էականորեն դժվարացնում է գործընթացը»,- պատասխանել է Պեսկովը այն հարցին, թե Մոսկվան բանակցություններ է վարում արդյոք ռուսական հացահատիկի մատակարարումների հնարավոության շուրջ այլ երկրների հետ:

«Առայժմ դրա վերաբերյալ առարկայական զրույցներ չկան: Ըստ էության, թրեյդերներն զբաղվում են, բայց դեմ են առնում սահմանափակումների այդ պատին»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը:

Մեկնաբանելով Թուրքիայի հետ հացահատիկի մատակարարումների շուրջ բանակցությունների՝ ճշտող հարցը՝ Պեսկովը նշել է, որ «Թուրքիայի հետ քննարկվում է ուկրաինական ասպեկտը, ուկրաինական հացահատիկը, դրա վերաբերյալ երկխոսություն են վարում»: «Իսկ ինչ վերաբերում է մնացած ուղղություններին, դա թրեյդերների թեման է»,- եզրափակել է Կրեմլի ներկայացուցիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս