Հայ մրցավարները կսպասարկեն Էստոնիա Մ-21 – Խորվաթիա Մ-21 հանդիպումը
Հայաստանը ներկայացնող ֆուտբոլային մրցավարները կսպասարկեն Էստոնիա Մ-21 – Խորվաթիա Մ-21 հանդիպումը:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հունիսի 8-ին էստոնական Պարնո քաղաքում կկայանա ՈՒԵՖԱ մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական փուլի A խմբի Էստոնիա Մ-21 – Խորվաթիա Մ-21 հանդիպումը։
Հանդիպումը կսպասարկի հայկական մրցավարական անձնակազմը՝ Աշոտ Ղալթախչյանի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Մեսրոպ Ղազարյանն ու Արթուր Գդլյանը։ Հանդիպման չորրորդ մրցավարն է Զավեն Հովհաննիսյանը։