Սերգեյ Լավրովը Հայաստանում հանդիպումներ կունենա նաև Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի հետ
Սերգեյ Լավրովի Հայաստանի այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: Աշխատանքային այցով հունիսի 8-9-ը Երևան կժամանի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Հունիսի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: