Շոտլանդիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի ավստրիական մրցավարական անձնակազմը
Հաստատվել է Ազգերի լիգայի Բ դիվիզիոնի առաջին խմբի երկրորդ տուրի Շոտլանդիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Հանդիպման գլխավոր մրցավարն է Սեբաստիան Գիշամերը (Ավստրիա)։ Մրցավարի օգնականներն են Մաքսիմիլիան Վեյսը (Ավստրիա) և Յասմին Սաբանովիչը (Ավստրիա), 4-րդ պաշտոնյան է Քրիստոֆեր Յագերը (Ավստրիա)։ VAR-ի մրցավարն է Ֆելիքս Ցվայերը (Գերմանիա), VAR-ի մրցավարի օգնականը՝ Շտեֆան Լուպը (Գերմանիա)։
Հիշեցնենք, որ Շոտլանդիա-Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 8-ին՝ Երևանի ժամանակով ժամը 22։45-ին։