Հայազգի բռնցքամարտիկը ջախջախիչ պարտության է մատնել թուրք մրցակցին
18 ամյա բռնցքամարտիկ Էդուարդ Քուրդյանը Գերմանիայում կայացած Համաշխարհային նոր տաղանդների ընտրական առաջնությունում ջախջախիչ պարտության է մատնել թուրք մրցակցին՝ նվաճելով WORD GLORY աշխարհի առաջնության ուղեգիրը։
«Հաղթանակս նվիրում եմ Հայաստանին», –168.am-ի հետ զրույցում փոխանցել է բռնցքամարտիկը։
Մեր հայրենակիցը սպորտով զբաղվում է 10 տարեկանից։
Հունաստանի քառակի չեմպիոն և եռակի գավաթակիր է, սպորպորտի վարպետ, Եվրոպայի գործող չեմպիոն, Գերմանիայի կրկնակի չեմպիոն, Միջազգային առաջնության ոսկե մեդալակիր։
Թեև հայազգի մարզիկը Գերմանիայի Ազգային հավաքականն է ներկայացնում, բայց այժմ ընտանիքի հովանավորությամբ՝ պրոֆեսիոնալ ռինգում հանդես գալիս ՀՀ եռագույնի ներքո։
Էդուարդ Քուրդյանը վերջին 4 տարում գրանցել 41 հաղթանակ, 13 նոկաուտով և ոչ մի պարտություն։