«Սերգեյ Ասատուրովը ազատության մեջ է». Ալեքսանդր Կոչուբաև
Փաստաաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սերգեյ Ասատուրովը ազատության մեջ է:
Դատարանը (նախագահող դատավոր Գ.Պողոսյան) բավարարելով փաստաբան Էրիկ Ալեքսանյանի և իմ ձերբակալման բողոքը Սերգեյ Ասատուրովի ձերբակալությունը ճանաչեց ոչ իրավաչափ, որից հետո մերժեց քննիչի կալանավորման միջնորդությունը:
Սերգեյ Ասատուրովի պաշտպաններ՝
Ալեքսանդր Կոչուբաև,
Էրիկ Ալեքսանյան,
Աբգար Պողոսյան,
Լուսինե Հովհաննիսյան,
Հովհաննես Խուդոյան»: