Աշխարհի ամենաբարակ ժամացույցը
Ժամացույցներ արտադրող շվեյցարական «Piaget» ապրանքանիշը ստեղծել է աշխարհի ամենաբարակ ժամացույցը: Ապրանքանիշի դիզայներներն այն անվանել են «Piaget Emperador Coussin Ultra Thin Repeater»: Ժամացույցը պատրաստված է 18 կարատանոց ոսկուց:
Աշխարհի ամենաբարակ ժամացույցը պատրաստելու համար «Piaget»-ի 6 ինժեներներն աշխատել են շուրջ 3 տարի: Ժամացույցի հաստությունը 9,4 մմ է: Աշխարհի ամենաբարակ ժամացույցի՝ րոպեները ցույց տվող սլաքի կողքին քանդակված է շվեյցարական La Cote-Aux-Fees քաղաքի անունը. հենց այստեղ էլ պատրաստվել է նշված ժամացույցը: «Piaget»-ից հայտնում են, որ ժամացույցը կվաճառվի 250 հազար դոլարից ոչ պակաս գնով: