ՌԴ հատուկ ներկայացուցիչն ու Ադրբեջանի արտգործնախարարը քննարկել են Բաքվի և Երևանի հարաբերությունները

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է երկու երկրների միջեւ հաղորդակցությունների բացման եւ սահմանազատման հետ կապված հարցեր: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Հանդիպմանը կողմերը կարծիքներ են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ»,-ասված է հաղորդագրությունում: ՌԴ հատուկ ներկայացուցիչը ընդգծել է Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունն՝ աջակցելու բանակցություններում առաջընթացին բոլոր ոլորտներում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930