Զարթնի՛ր, լաո. Հայոց ցեղասպանություն-107

Հայաստանի դե ֆակտո իշխանության մերժողական քաղաքականության կործանարար ազդեցությունն արդեն տեսանելի է Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցում:

Թեև դրա մասին գրավոր պայմանավորվածություն չկա, սակայն հարցը մոռացության տալն ու պահանջատիրությունից հրաժարվելը խաղաղության պայմանագրի կարևոր նախապայմաններից է:

– Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը միտված բանակցություններ ենք վարում: Հույս ունենք՝ թուրքական կողմի ձգտումներն անկեղծ են, և մենք կկարողանանք այս ուղղությամբ շարժվել առաջ,- սա մի հատված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 107-րդ տարելիցի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի ուղերձից:

Մինչդեռ Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչած երկրում` Ուրուգվայում, Թուրքիայի ԱԳ նախարարը ծիծաղում է Թուրքիայի դեսպանության առաջ ցույց անող հայերի վրա և ցույց տալիս «գորշ գայլերի» հայտնի նշանը, թուրքերն ու ադրբեջանցիներն էլ «քաղաքակիրթ» Եվրոպայում ծիծաղում, երգում ու պարում են՝ պղծելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Պատահականությո՞ւն է, երբեք:  Սա է Թուրքիան, սա է թուրքական հայատյաց քաղաքականությունը:

 

Տեսանյութեր

Լրահոս