«Այ էս գրառման ու նմանատիպ լիքը գրառումների հեղինակին փողոցում բոքսել են»․ Անժելա Էլիբեգովա
Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այ էս գրառման ու նմանատիպ լիքը գրառումների հեղինակին փողոցում բոքսել են։ Իրականում, եթե պետությունը իր ֆունկցիաները կատարեր և ոստիկանությունը նման գրառումների հեղինակներին պատասխանատվության կանչեր գոնե 10% էն ջանասիրությամբ, որով իրենք իշխանավորներին վիրավորողների հետևից են ընկած, սրան չէր հասնի։
Իսկ մեր իրականության մեջ իշխանական քարոզիչներին կարելի ա ամենաստոր ու նողկալի բաներն անել ու դա «չեն նկատում»»: