Բաժիններ՝

6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նիկարագուայի ափերի մոտ

6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Նիկարագուայի ափերի մերձակայքում: Ապրիլի 21-ին այդ մասին հաղորդվում է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքում։

Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Լեոն քաղաքից (բնակչությունը շուրջ 144 հազար) մոտավորապես 88 կիլոմետր հեռավորության վրա: Օջախն ընկած է եղել 18 կիլոմետր խորությունում: Ցունամիի սպառնալիքի, ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930