Բաժիններ՝

Ղազախստանում լրտեսության կասկածանքով մի խումբ մարդկանց են ձերբակալել

Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեն (ԱԱԿ) մի խումբ մարդկանց է ձերբակալել, ներառյալ օտարերկրյա քաղաքացու, լրտեսության, պետական դավաճանության եւ պետական գաղտնիքների անօրինական հավաքման մեջ կասկածանքով:

Այդ մասին հաղորդել է գերատեսչության մամուլի ծառայությունը: «Ազգային անվտանգության կոմիտեի կողմից լրտեսության, պետական դավաճանության եւ պետական գաղտնիքների անօրինական հավաքման ու հրապարակման մեջ կասկածանքով ձերբակալվել են մի խումբ անձինք, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացի»,-ասվում է ԱԱԿ-ի մամուլի տեղեկագրում:

Հաղորդագրության համաձայն, քրեական գործեր են հարուցվել հանրապետության Քրեական օրենսգրքի «Լրտեսություն», «Պետական դավաճանություն» եւ «Պետական գաղտնիքների անօրինական հավաքում եւ հրապարակում» հոդվածներով: «Քննչական դատարանի կողմից այդ խմբի անձանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Քրեական գործերն ունեն «Գաղտնի» կնիք-մակագիր, որի կապակցությամբ, հետաքննության շահերից ելնելով, այլ տեղեկատվություն չի հրապարակվում»,-պարզաբանել է մամուլի ծառայությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս