Բաժիններ՝

Հակառուսական պատժամիջոցները կարող են նպաստել ԱՄՆ-ի տնտեսական անկմանը. Washington Post

Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցները կարող են կատալիզատոր դառնալ հենց Միացյալ Նահանգների հետագա գնաճի եւ տնտեսական անկման համար: Այդ մասին է գրում է Washington Post թերթը:

«Պատժամիջոցները, հատկապես այն բանի համեմատ, թե ինչպես են նրանք ավելի ու ավելի խստանում, կարող են նպաստել տարբեր բնագավառներում գների աճին, ինչպիսիք էներգակիրներն են ու այն սննդամթերքը, որի պատրաստման համար ցորեն է օգտագործվում»,-գրում է թերթը:

Ապրիլի 12-ին ԱՄՆ-ի աշխատանքի նախարարությունը հայտարարել է, որ երկրում տարեկան գնաճը մարտ ամսվա արդյունքներով արագացել է մինչեւ 8,5 տոկոս, ինչն առավելագույն ցուցանիշն է 1981 թվականից ի վեր: ԱՄՆ-ում սպառողական գները մարտ ամսվա արդյունքներով տարեկան արտահայտությամբ աճել են 8,5 տոկոսով՝ մեկ ամիս առաջ 7,9 տոկոսով աճից հետո:

Արեւմտյան երկրները բազմաթիվ պատժամիջոցներ են սահմանել ի պատասխան Ուկրաինայի ապառազմականացման ու դենացիֆիկացման ուղղությամբ ՌԴ-ի հատուկ գործողության: Մի շարք ընկերություններ հայտարարել են ռուսաստանյան շուկայից հեռանալու եւ երկրում արտադրությունները փակելու մասին: Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը նշել է, որ արեւմտյան ընկերությունները, որոնք հրաժարվում են աշխատել Ռուսաստանի հետ, դա արել են հսկայական ճնշման ներքո, բայց Ռուսաստանը կլուծի տնտեսության հետ կապված բոլոր խնդիրները, որոնք իր համար ստեղծում է Արեւմուտքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս