Համաշխարհային բանկն Ուկրաինային 1,5 մլրդ դոլարի օգնության փաթեթ է պատրաստում

Համաշխարհային բանկն Ուկրաինայի համար 1,5 մլրդ դոլարի օգնության փաթեթ է պատրաստում` բնակչության պետական ծառայությունների տրամադրմանն աջակցելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Համաշխարհային բանկի նախագահ Դևիդ Մելպասի հայտարարությանը։

«Ես ուրախ եմ տեղեկացնել, որ Համաշխարհային բանկը պատրաստվում է Ուկրաինային փոխանցել 1,5 մլրդ դոլար՝ աջակցելու համար պատերազմի ընթացքում հիմնական հանրային ծառայությունների տրամադրումը շարունակելուն»,- նշել է Մելպասը:

Նա հիշեցրել է, որ Համաշխարհային բանկը հիմնադրվել է 1944-ին, որպեսզի օգնի վերականգնել Եվրոպան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:

«Ինչպես մենք դա արեցինք այն ժամանակ, այնպես էլ պատրաստ կլինենք օգնել Ուկրաինային վերականգնման հարցում, երբ դրա ժամանակը գա»,- ասել է Համաշխարհային բանկի նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս