Ուժեղացված ծառայություն Ֆրանսիայի հրապարակում.  Արցախի դրոշն իր տեղում է

Երևանի Մաշտոցի, Բաղրամյան և Սայաթ-Նովա պողոտաների հատման կետում գտնվող Ֆրանսիայի հրապարակում, որտեղ այս շաբաթ տեղադրվել էր Արցախի Հանրապետության դրոշը, ժամը 13:00-ից ուժեղացված ծառայություն է իրականացվում:

Հրապարակի մի կողմում պարեկային ոստիկանության ծառայողներն են, մյուս կողմում՝ կարմիրբերետավորները:

Տարածքում կան նաև ժողովրդի կողմից առավել հայտնի՝ «բերման ենթարկելու մեքենաներ:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն ապրիլի 5-ին հանուն Արցախի փրկության բազմահազարանոց հանրահավաք անցկացրեցին, որի ավարտից հետո հանրահավաքի մասնակիցները Արցախի Հանրապետության դրոշը տեղադրեցին Ֆրանսիայի հրապարակում:

Իսկ ԱԺԲ անդամները երեկ պղծել էին Արցախի դրոշը, սակայն կարճ ժամանակ անց այն փոխարինվել էր նորով:

Երեկ համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ  այսօր Ազատության հրապարակում  ժամը 15:00-ին ԱԺԲ-ի հրավիրած հանրահավաքի ընթացքում, հնարավոր է՝ փորձ արվի Արցախի Հանրապետության դրոշը հերթական անգամ պղծել կամ հանել:

Տեսանյութեր

Լրահոս