«Գրպանային ընդդիմադիր և ոչ այնքան ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներից լուր կա՞․․․»․ Արսեն Ջուլֆալակյան

Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նշեք ցանկացած ռանգի գոնե մեկ ադրբեջանցի պաշտոնյայի (ցանկացած), ով վերջին 20 տարվա մեջ երբևէ ասել է, որ Ադրբեջանի վերահկողության տակ հայկական տարածքներ կան:

Հ.Գ. Գրպանային ընդդիմադիր և ոչ այնքան ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներից լուր կա՞ (էն որ ամիսը մեկ լուրջ դեմքերով հավաքվում, նկարվում են վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հետ և իրենց հավատացնում, որ կարևոր են…):

Լուռ են կարծես նաև այն էքսպերտները, լրագրողները (բարձր վարձատրվող), որոնք դեռ պնդում են, թե այս իշխանության պայմաններում Հայաստանը կարող է ինչ–որ ձեռքբերումներ ունենալ բանակցություններում և առհասարակ…

Սպասում ենք պետականության դե յուրե ոչնչացման»։

Տեսանյութեր

Լրահոս