Բաժիններ՝

Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամի նոր ենթատեսակով վարակման առաջին դեպքը

Հնդկաստանի Մումբայ քաղաքում արձանագրվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամի XE ենթատեսակով վարակվելու առաջին դեպքը: Այս մասին հայտնել է Times of India-ն:

Պարբերականը նշում է, որ նոր տարբերակը համարվում է ավելի վաղ հայտնաբերված օմիկրոն շտամի BA.1 և BA.2 ենթատեսակների հիբրիդը:

XE ենթատեսակն առաջին անգամ հայտնաբերվել է 2022 թվականի հունվարի 19-ին Մեծ Բրիտանիայում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախնական գնահատականով՝ նոր տեսակը կարող է «մինչ այժմ դրսևորված տեսակներից ամենավարակիչը լինել»:

Հնդկաստանում համավարակի ողջ ընթացքում գրանցվել է վարակման ավելի քան 43 մլն դեպք, մահացել է շուրջ 521 հազար մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս