Էկվադորի բանտում բախումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 20-ի
Էկվադորի բանտում, որը գտնվում է երկրի հարավի Կուենկա քաղաքում, բախումների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 20-ի: Ապրիլի 3-ին Twitter-ում այդ մասին հայտնել է երկրի կառավարության մամուլի ծառայությունը: «20 զոհվածներ տեղափոխվել են Կուենկայի Դատական բժշկության կենտրոն:
Մենք քաղաքացիներին խնդրում ենք տեղեկատվություն ստանալ պաշտական ուղիներով»,- ասված է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հաղորդվել էր 11 զոհվածների մասին: Առնվազն 10 բանտարկյալ վիրավորվել է, 52-ին հաջողվել է փախչել: Բախումների պատճառ կարող էր դառնալ մրցակցությունը տարբեր քրեական խմբավորումների ներկայացուցիչների միջեւ: Ոստիկանությունն այժմ աշխատում է պատժական հիմնարկությունում կարգի վերականգնման վրա, գործողությանը մասնակցում են նաեւ ավելի քան 200 զինվորականներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



