«Վարչապետին մի թթու խոսք ասելու համար գործ են հարուցում․․․ ո՞վ ասեց, որ վարչապետ Անժելային կարելի է վիրավորել»․ ահազանգում է քաղաքացին

ՀՀ քաղաքացի Անժելա Մարտիրոսյանը 168.am-ի խմբագրությանն էր ահազանգել՝ տեղեկացնելով, որ Փաշինյան Աննա անուն-ազգանունով մի կին բբջային հեռախոսով նամակագրության և զանգերի միջոցով իր հասցեին նախորդ տարի մայիսից սկսած ծանր վիրավորանքներ և սպառնալիքներ է հնչեցրել։

Սկզբում զանգերը եղել են տարբեր հեռախոսահամարներից, ամեն անգամ տարբեր մարդկանց են հարցրել, իսկ հետո, երբ նամակագրություն է եղել «Viber» հավելվածով, Փաշինյան Աննան սկսել է վիրավորանքներ և սպառնալիքներ հնչեցնել տիկին Անժելայի հասցեին։

«Նամակագրության վերջում ես իրեն առաջարկում եմ, որ ներողություն խնդրի, հնարավորություն տալով այս հարցը փակել։ Ինքը ոչ միայն ներողություն չի խնդրում, այլև ասում է՝ ի՞նչ է, վախեցա՞ր․․․ Հետաքրքիրը գիտե՞ք ինչն է, որ գրում է՝ դու չգիտես՝ ես ով եմ, ես քեզ այն օրը կգցեմ, որ դու քո մեռնելը կերազես։ Այսինքն՝ ահաբեկում է ինձ, որ կզբաղվի ինձնով․․․»,- պատմեց քաղաքացին։

Տիկին Անժելան ասաց, որ դիմել է ոստիկանություն, պատմել կատարվածը, տեղեկացրել, որ զանգերի միջոցով սպառնալիքները շարունակվում են: Նա նաև կասկածներ ունի, որ իրեն զանգահարող և ահաբեկողը՝ Աննա Փաշինյան անուն-ազգանունով կինը, գուցե Նիկոլ Փաշինյանի ազգականն է, ուստի հրապարակային դիմեց Նիկոլ Փաշինյանին․

«Մեր վարչապետն ասում է՝ մենք 3 միլիոն վարչապետ ենք չէ՞, ինչո՞ւ, վարչապետ ջան, ձեզ մի թթու, կծու խոսք ասելուց՝ գործ են հարուցում․․․ իսկ ո՞վ ասեց, որ Անժելա վարչապետին կարելի է ասել, վիրավորել․․․

Պարոն Փաշինյա՛ն, ես խնդրում եմ, որ դուք հանձնարարեք, գուցե սա ձեր ազգականուհին է, դրա համար է ինձ ասում՝ դու չգիտես՝ ես ով եմ, մտածել է՝ դուք իր մեջքին այնքանով կկանգնենք, որքանով․․․»։

Տիկնոջ խոսքով՝ գործը քննվել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, որի կայացրած որոշումն ինքն իր ներկայացուցչի միջոցով բողոքարկել է վերաքննիչ քրեական դատարան:

Քաղաքացին նաև հրավիրում է իրավապաշտպանների ուշադրությունը սույն գործի հանդեպ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս