Պահքի ընթացքում կան կանոններ, որոնք մարդն անհատապես ինքն իր համար է հաստատում՝ հաշվի առնելով սեփական տկարությունները
Պահքի ընթաղքում կան կանոններ, որոնք մարդն անհատապես ինքն իր համար է հաստատում՝ հաշվի առնելով սեփական տկարությունները։ Այդ կանոնները անհատական են և պարտադիր չեն բոլորի համար, թեև կարող են օրինակ լինել յուրաքանչյուրին։
Կան մարդիկ, ովքեր պահքի ժամանակ իրենց զրկում են՝
1. սուրճ խմելուց, թեև սուրճը բուսական է, սակայն հաշվի առնելով, որ ունեն կախվածություն, որոշում են հրաժարվել դրանից,թեկուզ բուսական, սակայն որոշ ուտեստներից, որոնց նկատմամբ ունեն հատուկ թուլություն,
2. քաղցր ուտեստներից, որոնք կարող են բուսական ծագում ունենալ, բայց հաշվի առնելով սերը քաղցրավենիքի նկատմամբ՝ որոշում են հրաժարվել քաղցրավենիքից,
3. հեռուստացույց նայելուց,
4. սոց. ցանցեր մտնելուց,
5. ծխախոտից,
6. զվարճանքի վայրեր այցելությունից և այլն։