Բաժիններ՝

Կուլեբան կոչ է արել Գերմանիային անել ավելին Ուկրաինայի համար

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան կոչ է արել Գերմանիային փակել նավահանգիստները ռուսական արտահանման ու ներմուծման համար, ինչպես նաև ՌԴ բոլոր բանկերն անջատել SWIFT համակարգից:  Այս մասին հայտնում է գերմանական Stern պարբերականը:

«Քանի դեռ պատերազմ է ընթանում, ձեր երկիրը պետք է մեզ համար անի ավելին»,- ասել է նախարարը՝ ընդգծելով, որ Գերմանիան վախենում է գնալ «տնտեսական զոհողությունների»:

Կուլեբան տեղեկացրել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ նույն վայրում երկու օրից ավել չի աշխատում ու մշտապես փոխում է տեղակայման վայրը: «Ես վատ եմ քնում, գիշերվա ընթացքում երկու-երեք անգամ արթնանում եմ օդային տագնապի պատճառով»,- պատմել է ԱԳ նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031