FLYONE ARMENIA-ն իրականացրել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի չարտերային չվերթը
FLYONE ARMENIA ավիաընկերութունը մարտի 27-ին իրականացրել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի չարտերային չվերթը դեպի Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականն Օսլոյի «Ուլեվոլ» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Նորվեգիայի ազգային թիմի հետ:
Իրադարձության կապակցությամբ տված մեկնաբանությունում FLYONE ARMENIA ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը նշել է. «Մեր համար պատիվ ու պատասխանատվություն է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեզ է վստահել հավաքականի համար այս չվերթների կազմակերպումը: Մեր ավիաընկերությունը դրանք իրականացնելու է ամենաբարձր մակարդակով: Ֆուտբոլի մեր ազգային թիմին մաղթում ենք նորանոր հաղթանակներ, իսկ ֆուտբոլասերներիս՝ բազում բերկրալից պահեր»:
FLYONE ARMENIA-ի գործադիր տնօրեն Միրչա Մալեկան նշելէ. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ այս համագործակցությունը մեծ կարևրություն ունի FLYONE ARMENIA-ի համար։ Մենք ուրախ ենք աջակցելու Հայաստանի ֆուտբոլի հավաքականին` ապահովելով որակյալ և անխափան թռիչքներ»։
FLYONE ARMENIA-ի բոլոր տոմսերը և հավելյալ ծառայությունները հնարավոր է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում, որը հասանելի է Google App-ում կամ App Store-ում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։