«Ռուսաստանը Ադրբեջանի հետ ինտենսիվ բանակցությունների մեջ է՝ նպատակն Ադրբեջանին ելման դիրքեր վերադարձնելն է». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանական ստորաբաժանումների ներթափանցման ուղղություններով մեծ շարժեր չկան, փոխհրաձգությունները կտրուկ նվազել են, սակայն որևէ երաշխիք չկա, որ իրադրությունը սրության նոր դրսևորումներ կունենա։

Ռուսաստանը Ադրբեջանի հետ ինտենսիվ բանակցությունների մեջ է՝ նպատակն Ադրբեջանին ելման դիրքեր վերադարձնելն է։

Չնայած այն հանգամանքին, ստեղծված բարդ իրադրությունը ծանր ազդեցություն է ունենում Արցախի և Արցախում ապրող մեր հայրենակիցների վրա, այս ճգնաժամը դուրս է եկել Արցախի սահմաններից և սրա հետևանքները՝ անկախ բանակցությունների արդյունքից, մեծ ազդեցություն են ունենալու Հարավային Կովկասում 44-օրյա պատերազմից հետո ձևավորված իրողությունների վրա»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031