Բաժիններ՝

17:00-ի դրությամբ Վեդի խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցել է ընտրողների 50.75 տոկոսը

17:00-ի դրությամբ Վեդի խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցել է ընտրողների 50.75 տոկոսը` կամ 37015 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 18786 ընտրող: Այս մասին հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Շաղափ գյուղում` 66.83 տոկոս, կամ ընտրելու իրավունք ունեցող 615 ընտրողից քվեարկել է 411-ը:

Հիշեցնենք, որ Վեդի խոշորացված համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են: Վեդի համայնքի ընտրություններին մասնակցում են երկու ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։

Ընտրությունն անցկացնելու համար կազմավորվել են 28 ընտրական տեղամասեր համայնքի 19 բնակավայրերում:

Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 28 ընտրական տեղամասերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս